Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Ոչ մեկին մի մեղադրեք, եթե ինքներդ ոչինչ չեք անում

Ոչ մեկին մի մեղադրեք, եթե ինքներդ ոչինչ չեք անում
20.03.2026 | 18:01

Աշխարհում գոյություն չունի այնպիսի երկիր, որը չկարողանա դառնալ հզոր ու պաշտպանված։ Աստված բոլոր ժողովուրդներին տվել է մտածելու կարողություն և այս մոլորակի վրա իրենց տեղը ունենալու հնարավորություն։ Թե ով ինչի է հասնում, կախված է միայն այդ ժողովուրդների և նրանց առաջնորդների խելամտությունից ու կամքից։

Եթե հրեաներին հաջողվել է ստեղծել ազգային գաղափարախոսական ծրագիր և, դրանով առաջնորդվելով, ստեղծել ուժեղ պետություն ու հաղթել հարևաններին, ապա դրա համար պետք է ոչ թե անիծել նրանց, որ ուզում են կառավարել ամբողջ աշխարհը, այլ քննադատել այն երկրներին, որոնք չեն ձգտում Իսրայելից ավելի ուժեղ լինել։

Եթե Իրանը ստեղծել է իր ազգային գաղափարախոսական ծրագիրը և ունի երկրի կառավարման ֆանտաստիկ համակարգ, եթե ձգտում է ստեղծել իր սեփական միջուկային զենքը և գերհզոր հրթիռներով պաշտպանել իր տնտեսական ու քաղաքական անկախությունը, ապա դրա համար պետք է ոչ թե նրանց իշխանությունը անվանել լավ կամ վատ, բարի կամ չար, այլ համարել օրինաչափ ու բնական, ինչու ոչ, նաև սովորել պարսիկներից։

Եթե Ադրբեջանին հաջողվել է 20 տարվա ընթացքում մշակել սեփական գաղափարախոսական ծրագիր և, դրանով առաջնորդվելով, իր կողմը գրավել Իսրայելին, Իտալիային ու մի շարք այլ երկրների, ձեռք բերել հզոր զենքեր, միաժամանակ գործարքի մղել Հայաստանի իշխանությանը՝ պայմանավորված պատերազմի առումով, ապա դրա համար պետք է ոչ թե անիծել Ադրբեջանին, այլ քննադատել Հայաստանի առաջնորդներին, որոնք ո՛չ հայրենիքի արժեքը գիտեն, ո՛չ էլ ազգային գաղափարախոսության կարևորությունը։

Ուրիշ ոչ ոքի մի մեղադրեք, եթե ինքներդ ոչինչ չեք անում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ